«Նաիրի» մարզադաշտում կայացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Ալաշկերտ»–«Արարատ» հանդիպումը (1-2):
Հյուրերի կազմում 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ուրոշ Նենադովիչը:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Մորի Կոնեն վստահորեն իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը:
Ընդամենը երեք րոպե անց, «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:
Այսպիսով, «Արարատը» վաստակեց 13 միավոր և դրանց քանակով հավասարվեց առաջատար «Լոռիին»: «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 12 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: