Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը, ով գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդիկը «Փյունիկի» սան էր:
«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» իրենց ցավակցությունն են հայտնում Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:
Հավե՜րժ փառք, Էդի՛կ։
Խոնարհվում ենք…