«Նյուքասլը» ձեռք է բերել «Բորնմութի» կենտրոնական հարձակվող Կալում Վիլսոնի տրասնֆերը: Ըստ Transfermarkt-ի, գործարքը «կաչաղակներին» արժեցել է 22,25 միլիոն եվրո: 28-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչեւ 2024-ի ամառը:
Ուիլսոնը «Բորնմութում» խաղացել է վերջին 6 մրցաշրջանները: Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպման, խփել 9 գոլ ու կատարել երեք գոլային փոխանցում: Ուիլսոնի հաշվին նաև Անգլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած չորս հանդիպում է և մեկ գոլ:
✍️ #NUFC are delighted to announce the signing of Callum Wilson from @afcbournemouth on a four-year deal!
Welcome, Callum! 🙌
— Newcastle United FC (@NUFC) September 7, 2020