Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին Armsport-ին հայտնեցին ՀԲՖ-ից:
Հուլիսի 27-ին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր 3 կառույցներին՝ ՀԲՖ-ին, ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիայից մեզ հայտնեցին, որ այդ հարցերի պատասխանն արդեն ուղարկվել է և այժմ ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին, որպեսզի հաստատվի ընտրության օրը:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրության համար կար գրանցված երկու թեկնածու, որոնցից մեկն անվանի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն է: