Ռուսաստանի սպորտի նախարար Ռոման Տերյուշկովը հայտնել է, որ «Խիմկին» հաջորդ մրցաշրջանում կխաղա ՌՊԼ-ում:
Նշվում է, որ ակումբը նոր հովանավորներ կգտնի, որը թիմին հնարավորություն կտա մասնակցելու ՌՊԼ-ին:
Բոլոր փաստաթղթերը կազմված են և շուտով կներկայացվեն լիգայի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ ՖՆԼ-ի վաղաժամ ավարտված մրցաշրջանում «Խիմկին» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սերգեյ Յուրանի գլխավորած թիմը ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի ՌՊԼ-ի հանդիպումներին: