Անգլիական «Էվերտոնը» մտադիր է ձռք բերել ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվային: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Նշվում է, որ Կառլո Անչելոտին է այս տեղափոխության նախաձեռնողը: Ժամանակին բրազիլացին ՊՍԺ-ում խաղացել է իտալացու գլխավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում:
Հիշեցնենք, որ 35-ամյա պաշտպանի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: