«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է gianlucadimarzio.com- ը:
Հաղորդվում է, որ կատալոնացիները դեռ չեն ցանկանում վճարել արգենտինացու պայմանագրում նշված փոխհատուցման գումարը, բայց գործարքում կարող են ներառել իրենց մի քանի խաղացողներ: Խոսքը Արտուրո Վիդալի, Խուան Ֆիրպոյի և Նելսոն Սեմեդուի մասին է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» իսպանական ակումբից պահանջել է 90 միլիոն եվրո և երկու խաղացող՝ Վիդալին և Անտուան Գրիզմանին: