Liberty Media ընկերությունը, որին պատկանում է Ֆորմուլա-1-ը, հայտարարել է իր ակտիվների վերաբաշխման մասին, որի արդյունքում Ֆորմուլա-1-ը ստացել է ֆինանսական օգնություն՝ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Միջոցների մի մասը բաշխվելու է համաճարակի պատճառով ծանր իրավիճակում հայտնված թիմերի միջև:
Նախկինում հետաձգվել էին մրցաշարերը Ավստրալիայում, Բահրեյնում, Վիետնամում, Չինաստանում, Հոլանդիայում, Իսպանիայում, Ադրբեջանում և Կանադայում:
Ըստ McLaren-ի գործադիր տնօրեն Զակ Բրաունի, եվրոպական փուլերը կարող են անցնել առանց հանդիսատեսի:
Իր հերթին, Ֆորմուլա-1-ի Ferrari թիմը կարող է լքել Թագավորական մրցավազքը, եթե սահմանվեն թիմերի բյուջեների 130 միլիոն դոլարով սահմանափակումները: 2019-ին թիմերը, Ավտորսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) և Ֆորմուլա-1-ի ղեկավարության հետ միասին, պայմանավորվեցին 2021 թվականի համար սահմանափակել թիմերի բյուջեները 175 միլիոն դոլարով: Բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով թիմերը անցած շաբաթ քննարկեցին 2021 թվականի համար մինչև 145 միլիոն դոլար ծախսերի սահմանափակումը , իսկ 2022 թվականին նախատեսվում է սահմանափակել այն 130 միլիոն դոլարով: Այնուամենայնիվ, կողմերը չէին կարողացել համաձայնության գալ: Դրանից հետո Ferrari-ի ղեկավար Մատիա Բինոտտոն ասել է, որ թիմը պատրաստ կլինի հեռանալու Ֆուրմուլա-1-ից, եթե որոշվի իջեցնել բյուջեի առաստաղը: