Goal.com-ի վարկածով, Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Ռոդրիգո Գոեսը:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Երկրորդ տեղում Բարսելոնայի հարձակվող Անսու Ֆաթին է, իսկ երրորդը՝ Մեյսուն Գրինվուդը:
Տասնյակում են նաև Ռեյնիերը, Էդուարդո Կամավինգան, Գաբրիել Մարտինելին, Լի Կան Գինը, Մուհամեդ Իհատարենը, Տակեֆուսա Կուբոն ու Ռայան Գրավենբերխը: