Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը հայտնվել է իտալական «Ռոմայի» ու իսպանական «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում:
27-ամյա խաղացողը ցանկանում է մնալ Անգլիայում, բայց մարզավիճակի բարելավման համար պատրաստ է լքել անգլիական գրանդը: Լինգարդի պայմանագիրը կավարտվի 1.5 տարի անց:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Լինգարդը մասնակցել է 20 հանդիպման: