Արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի հետ:
«Երազանքներն իրականանում են»,- այսպես է մակագրել լուսանկարները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:
Բալեկյանի թիմը՝ «Ուրականը» երեկ՝ փետրվարի 1-ին, Արգենտինայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում ընդունել է «Խիմնասիա Լա-Պլատային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: Մարադոնան, հիշեցնենք, «Խիմնասիա Լա-Պլատայի» գլխավոր մարզիչն է:
Բալեկյանը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ 61-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով: