Իտալական «Միլանը» ժամանակից շուտ վարձակալությունից վերադարձրել է Դիեգո Լաքսալտին:
Ֆուտբոլիստը մինչ առաջնության ավարտը պետք է հանդես գար «Տորինոյի» կազմում, սակայն իտալական թիմի ղեկավարությունը որոշել է ժամանակից շուտ վերադարձնել խաղացողին:
26-ամյա ուրուգվայցի ունիվերսալ ֆուտբոլիստը կարող է խաղալ և՛ պաշտպանությունում, և՛ կիսապաշտպանությունում: «Միլանի» կազմում Լաքսալտը մասնակցել է 29 հանդիպման: