Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն մոտ ժամանակներս կդառնա Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Յանիկ Ֆերեյրա Կարասկոն վերադառնում է «Աթլետիկո»: Բելգիացու վերադարձի հարցը որոշված է»,- գրել է Ռոմանոն Թվիթերի իր էջում:
26-ամյա Կարասկոն 2015-ից 2018 թվականներին արդեն հանդես եկել է մադրիդցիների կազմում: Նա «Աթլետիկո» է տեղափոխվել «Մոնակոյից»: 2018 թվականի ձմռանը բելգիացին պայմանագիր է կնքել չինական «Դալյան Իֆան» ակումբի հետ:
2020 թվականի հունվարի 1-ից Չինաստանի առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների աշխատավարձերի առավելագույն սահմանաչափ է սահմանվել` տարեկան ոչ ավել քան 3 մլն եվրո: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները սկսել են վերադառնալ Եվրոպա կամ Հարավային Ամերիկա: