Իսպանիայի արքայական գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Սարագոսան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։
Խաղի հաշիվը բացվեց 6-րդ րոպեին։ «Արքայական» ակումբին առաջ մղեց Ռաֆայել Վարանը։ Մինչ ընդմիջման գնալը՝ 32-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկեց Լուկաս Վասկեսը։
72-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Վինիսիուս Ժունիորը։ 79-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «Ռեալը» նվաճում է Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակիչ փուլ։