«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հարձակվող Սադիո Մանեի վնասվածքը, որը ֆուտբոլիստը ստացել է Անգլիայի առաջնության 24-րդ տուրի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (2:1):
Սենեգալցի հարձակվողը 33-րդ րոպեին է լքել դաշտը: Նրա փոխարեն դաշտ է դուրս եկել Տակումի Մինամինոն.
«Մենք հստակ չգիտենք, թե կոնկրետ ինչ վնասվածք էմ բայց այն կապված է մկանների հետ: Նա ինչ-որ բան զգաց ծնկատակի ջլի շրջանում: Մենք դեռ չգիտենք, ակնհայտ է, որ պետք է սպասենք: Տեսնենք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
«Լիվերպուլը», 23 խաղից հետո վաստակելով 67 միավոր, գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Վուլվերհեմփթոնը» 34 միավորով 7-րդ տեղում է: