Հունվարի 10-ից «Վանը» վերսկսել է մարզումները: Չարենցավանի նորակառույց բազայում տեղի թիմն օրական 2 մարզում է անցկացնում:
Թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը Armsport-ի հետ զրույցում հայտնել է, որ թիմից հեռացել են 9 ֆուտբոլիստներ: Սելեկցիոն աշխատանքները բեղուն փուլում են, կան պոտենցիալ նորեկներ, սպասվում են նոր ֆուտբոլիստներ Աֆրիկայից:
Նախապատրաստական փուլի, սելեկցիոն աշխատանքների, հավաքների և Առաջին խմբում մրցակցության մասին Կարեն Բարսեղյանի հարցազրույցը ArmSport-ում կարդացեք վաղը՝ հունվարի 18-ին: