Գարեթ Բեյլի ապագան «Ռեալում» մշուշոտ է։
El Desmarque-ն հայտնում է, որ ուելսցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմը»։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է Բեյլի համար «արքայական» ակումբին առաջարկել Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը և 30 միլիոն եվրո։
Գարեթ Բեյլը 2013 թվականին հենց «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ռեալ»։
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 11 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։