Փարիզում ընթանում է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։
Ըստ France Football-ի, տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Միացյալ Նահանգների հավաքականի հարձակվող Մեգան Ռափինոն:
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում հայտնվեց Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուսի Բրոնզը, իսկ եռյակը եզրափակեց Միացյալ Նահանգների հավաքականի ևս մեկ հարձակվող՝ Ուես Մորգանը:
Հիշեցնենք, որ այս տարի ԱՄՆ-ի հավաքականը հռչակվեց աշխարհի չեմպիոն: