Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը հավակնում են GQ-ի վարկածով 2010-ականների ամենաոճային տղամարդու կոչմանը։
Բացի Ֆեդերերից ու Բեքհեմից հավակնորդների թվում են նաև բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը և Ռասել Վեստբրուկը, ռեփերներ Young Thug-ը, A$AP Rocky-ն, Tyler, The Creator-ը և Քանյե Ուեսթը, երաժիշտներ Ֆարել Ուիլյամսն ու Ջոն Մարեյը, դերասաններ Տիմոտի Շալմեն, Շայյա Լաբաֆը, Ռայան Գոսլինգը և Ջոնա Հիլը և երգիչներ Գարի Սթայլզն ու Ջասթին Բիբերը։