«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ խաղ է ցուցադրում:
Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք տարվա հունիսին ու սպասվում էր, որ այս մրցաշրջանը կարող է վերջինը լինել նրա համար «Ռեալում»: Սակայն Մոդրիչը 2018 թվականի խաղամակարդակի ֆուտբոլ է ցուցադրում: Այդ տարի նա նվաճել էր «Ոսկե գնդակը»:
Ընթացիկ մցաշրջանում Մոդրիչը 29 գոլային պահ է ստեղծել, ունի փոխանցումների 90 տոկոս ճշգրտություն և 29 դրիբլինգ է իրականացրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խնդրել է ակումբի ղեկավարությանը երկարաձգել պայմանագիրը Մոդրիչի հետ: