«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցություն է ունեցել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ (2-1) տնային խաղում հաղթանակին։
Արգենտինացու համար սա 300-րդ հաղթանակն էր կատալոնական ակումբի կազմում «Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է Opta-ն։
211 խաղ Մեսսին հաղթել է Լա լիգայում, 53 խաղ՝ Չեմպիոնների լիգայում, 30 խաղ՝ Իսպանիայի գավաթում ու ևս 6-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում։
Մեսսին հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2004 թվականից։