«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան, որը նախկինում արդեն եղել է ակումբի նախագահ, ակցիա է իրականացրել Մադրիդում։
Կատալոնական թիմի նախագահի թեկնածուն մեծ պաստառ է տեղադրել Մադրիդի շենքերից մեկում, որը 200 մետր հեռավորության վրա է գտնվում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնից, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում «Ռեալը»։
Պաստառի վրա գրված է․
«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ մենք նորից կհանդիպենք»։
#HolaMadrid😎 pic.twitter.com/eSmCkVWyeb
— Joan Laporta Estruch🎗 (@JoanLaportaFCB) December 15, 2020