Կյանքից հեռացել է նախկին հոկեյիստ, «Գագարինի գավաթի» հաղթող Արտյոմ Չերնովը: 38-ամյա մարզիկը սիրտը կանգ է առել և բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
«Մեծ ցավ եմ ապրում. Արտյոմն իմ կյանքի անբաժանելի մասնիկն էր:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելիս»,-ասել է Չերնովի կինը:
Հիշեցնենք, որ Չերնովը ԱՀԼ-ում 300-ից ավելի հանդիպումների է մասնակցել: 2012 թվականին «Դինամոյի» կազմում նա հաղթել է «Գագարինի գավաթը»: