«Ռոման» Եվրոպա լիգայի խմբային փուլում մրցելույթները կավարտի Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղով։ Մրցումային տեսանկյունից հանդիպումը որևէ նշանակություն չունի «գայլերի» համար, քանի որ նրանք արդեն ապահովել են խմբում առաջին տեղով փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը։
Պաուլո Ֆոնսեկան 20 ֆուտբոլիստ է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Մի շարք առաջատարներ, այդ թվում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չեն հայտավորվել՝ ստանալով հանգստի հնարավորություն։
📋 | #UEL
Here are the players making the trip for Thursday’s Group A game against CSKA Sofia — including a number of faces from the Primavera! 🐺
#ASRoma #CSKARoma pic.twitter.com/zsINEsXELq— AS Roma English (@ASRomaEN) December 9, 2020
Խաղը կկայանա վաղը ու կսկսվի Երևանի ժամանակով 21։55-ին։