«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնային» հաղթելուց հետո (3-0) պատասխանեց կատալոնացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մրցակցության մասին հարցին:
Այս խաղում պորտուգալացին դուբլ ձևակերպեց, իսկ արգենտինացին թուրինցիների դարպասին 7 հարված կատարեց, բայց չկարողացավ աչքի ընկնել:
«Մենք 12-13 տարի մասնակցում ենք տարբեր մրցանակաբաշխությունների, և ես նրան երբևէ չեմ համարել մրցակից, այդ ամենը արծարծվում է միայն լրատվամիջոցներում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, և եթե դուք հարցնեք Լեոյին, նա ձեզ կասի նույնը», — մեջբերում է Ronaldo Football Italia-ն:
«Յուվենտուսը» միավորներով հավասարվեց «Բարսելոնային» (15-ական միավոր), բայց անձնական հանդիպումների առավելության շնորհիվ նրանք գրավեցին առաջին տեղը G խմբում: Առաջին խաղում թուրինցիները տանը 0-2 հաշվով զիջել էին կատալոնացիներին: