«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգան «Ռեալի» տրանսֆերային թիրախներից են։
AS-ը գրում է, որ 2021 թվականի ամռանը այս երկու ֆուտբոլիստները հասանելի կլինեն տրանսֆերային շուկայում։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու ակումբի տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ցանկանում են թիմում տեսնել Կամավիգային, մինչդեռ Զիդանը նախընտրում է ձեռք բերել Պոգբային։
Ավելի վաղ Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Պոգբան հեռանալու է «Մանչեսթեր Յունայթեդից»։