«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Էդինսոն Կավանին ու Անտոնի Մարսիալը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Լայպցիգի» հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է skysports.com-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սոլշերն ասել է, որ ֆուտբոլիստներն ունեն թեթև վնասվածք:
«Լայպցիգ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: