«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է AS-ը:
Խորվաթ կիսապաշտպանի գործող պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Մոդրիչը 35 տարեկան է, սակայն «Ռեալում» կարծում են, որ նա կարող է դեռևս օգուտ տալ թիմին:
Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանում լավ տպավորություն է թողնում, ինչն է պատճառ է հանդիսացել, որ «Ռեալի» ղեկավարությունը մտածի նրա հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: