Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց ցանկանում է տեսնել «Ռեալում» ակումբը գլխավորելու դեպքում։
Mundo Deportivo-ն գրում է, որ արգենտինացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, կիսապաշտպան Դելե Ալիին, ինչպես նաև «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային։ «Ռեալի» համար այս ֆուտբոլիստների տրանսֆերների գնում է խնդիր է, քանի որ ակումբը բարդ ժամանակներ է ապրում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի պարագայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե մադրիդյան թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։