Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը խոսել է Լուիս Էնրիկեի մասին, ով դստեր մահվանից հետո վերադարձել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։
«Էնրիկեն վերադարձել է ավելի ուժեղ, քան երբևէ։ Եթե նա կարողանա գլուխ հանել, բոլորը երջանիկ կլինեն։ Մենք գիտենք, որ դա շատ բարդ է լինելու, բայց մենք ունենք լավագույնը ընտրության համար։ Ու նա վերադարձել է մեզ մոտ ավելի ուժեղ։ Նա առաջ կտանի մեր հավաքականին մեծ տղամարդկությամբ»,-Էնրիկեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն փոխարինեց Ռոբերտո Մորենոյին։ Էնրիկեն չէր ցանկացել, որ Մորենոն շարունակի աշխատել իր շտաբում։