Եվրոպա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Սելթիկին» (4-2):
Տանտերերը հանդիպման սկզբում 2 գնդակ բաց թողեցին, սակայն, կարողացան շրջել խաղի ընթացքը և կամային հաղթանակ տոնեցին և դուրս եկան փլեյ-օֆֆ:
Իտալական ակումբը H խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (10 միավոր), իսկ շոտլանդականը ՝ չորրորդը (1 միավոր):
Խմբի առաջատար «Լիլն» իր ակտիվում ունի 11 միավոր: Երրորդ դիրքը զբաղեցնող «Սպարտան» վաստակել է 6 միավոր:
Ավարտված այլ հանդիպումների արդյունքներ.
«Ցրվենա-Զվեզդա»-«Հոֆենհայմ» (0-0)
«Զորյա»-«Լեսթեր» (1-0)
«Լիլ»-«Սպարտա» (2-1)
ԲԿՄԱ-«Վոլֆսբերգեր» (0-1)
ԱԷԿ-«Բրագա» (2-4)