Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բավարիան» ընդունում է «Տոտենհեմին»:
Հանդիպումն ընթանում է Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում: Տանտերերը դեռևս հաղթում են 2:1 հաշվով:
«Տոտենհեմի» կազմում միակ գնդակը հեղինակել է կիսապաշտպան Ռայան Սեսենյոնը: Վերջինս 19 տարեկան 207 օրական է: Այսպիսով, կիսապաշտպանը դարձել է «Տոտենհեմի»՝ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը:
Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիին, որն այս մրցաշարում գոլ է խփել 20 տարեկան 240 օրական հասակում: Երրորդ տեղում լոնդոնյան թիմի նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլն է, որն այժմ հանդես է գալիս «Ռեալում»: Նա Չեմպիոնների լիգայում գոլ է խփել 21 տարեկան 75 օրականում:
Նշենք՝ մյունխենցիների կազմում էլ գոլեր են հեղինակել Կինգսլի Կոմանն ու Թոմաս Մյուլերը: