Չեմպիոնների լիգայի խմբային փուլը D խմբում ավարտված է։
Իտալական «Ատալանտան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ։ «Ատալանտան» լիգայի պատմության առաջին թիմն է, որը փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր է նվաճում խմբային փուլի մեկնարկային երեք խաղերում պարտվելուց հետո։
Զուբահեռաբար «Ման․ Սիթին» իր համար որևէ նշանակություն չունեցող խաղում 4-1 հաշվով առավելության հասավ «Դինամո Զաբրեգի» նկատմամբ։ Հեթ-տրիկ գրանցեց Գաբրիել Ժեզուսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։
D խմբից 1/8 եզրափակիչ են դուրս գալիս «Մանչեսթեր Սիթին» և «Ատալանտան»։