«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի նախագահ դառնալու իր երազանքի մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Առաջիկա ընտրություններին չեմ մասնակցի, քանի որ դեռ գործող ֆուտբոլիստ եմ, բայց ունեմ նման երազանք:
Ամբողջ սրտով սիրում եմ այս ակումբը և ցանկանում եմ զարգացնել այն:
Այդուհանդերձ, վստահ չեմ, որ իմ այս երազանքը մի օր իրականություն կդառնա»,-ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Պիկեն այժմ ծնկի վնասվածք ունի և մոտ 4 ամսով դուրս է մնացել շարքից:
Հավելենք, որ կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին: