Հյուսիսիռանդացի Ռորի Մակիլրոյը կարծում է, որ ամերիկացի Թայգեր Վուդսը, և ոչ թե նրա հայրենակից Ջեք Նիքլաուսը, բոլոր ժամանակների լավագույն գոլֆ խաղացողն է:
«Մեր սպորտի պատմության մեջ ոչ ոք ավելի լավ գոլֆ չի խաղացել, քան Թայգեր Վուդսը: Եթե նայեք նրա կարիերայի գագաթնակետին, 2000 և 2001 մրցաշրջաններին, կտեսնեք, որ ոչ ոք այդ մակարդակում չի խաղացել: Հետևաբար, ես կարծում եմ, որ Վուդսն է, ով լավագույն գոլֆիստն է աշխարհում: Ըստ իս, նա պատմության մեջ ամենաուժեղն է», – ասել է Մաքիլրոյը Golf Channel-ի եթերում: