Հոկեյի Ազգային լիգայի (NHL) ղեկավարությունը մտադիր է գործարկել հատուկ ալիք, որի միջոցով ցանկացած անձ, այդ թվում`անանուն, հնարավորություն կունենա տեղեկատվություն փոխանցել ակումբներում փոխադարձ անհարգալից վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ՝ ներառյալ մարզիչների կոպիտ պահվածքը:
Դրա պատճառը վերջերս բարձրաձայնված սկանդալներ էին, այդ թվում՝ «Կալգարի Ֆլեյմսի» գլխավոր մարզիչ Բիլ Պիտերսի հրաժարականը, ով մեղադրվում էր ռասիզմի և ոչ զուսպ պահվածքի մեջ:

Հատկանշական է, որ Բիլ Պիտերսի պատմությունը միակ նման դեպքը չէ NHL-ում, որը վերջերս բացահայտվեց: Այսպիսով, նախքան հատուկ հետաքննության ավարտը, «Չիկագոյի» գլխավոր մարզչի օգնական Մարկ Քրոուֆորդին ազատեցին աշխատանքից. նա մեղադրվում էր հոկեյիստների նկատմամբ բանավոր և ֆիզիկական բռնության մեջ:
Նմանատիպ պատմության մեջ ընկած ամենահայտնի մասնագետը «Տորոնտոյի» 56-ամյա նախկին գլխավոր մարզիչ Մայք Բեբկոկն էր, ով ազատվեց պաշտոնից նոյեմբերի 20-ին: Նա մեղադրվում էր հանդերձարանում հոկեյիստների նվաստացման մեջ, այդ թվում՝ «Դեթրոյթում» աշխատելու ընթացքում շվեդ հարձակվող Յոհան Ֆրանցի վրա բանավոր հարձակման համար: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ «Դալլաս Սթարս» ակումբը «ոչ պատշաճ պահվածքի» պատճառով դադարեցրել է համագործակցությունը գլխավոր մարզիչ Ջիմ Մոնտգոմերիի հետ: