Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի A,B,C և D խմբերի հանդիպումները: Փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները կորոշվեն արդեն այսօր:

Armsport.am-ը հայացք է նետում այդ խմբերում տիրող իրավիճակներին և իրադարձությունների հետագա հնարավոր զարգացումներին:
A Խումբ. Պայքար երրորդ տեղի համար
«Բրյուգե» — «Ռեալ Մադրիդ» ՝00:00
ՊՍԺ — «Գալաթասարայ» ՝ 00:00

Այս խմբում մնում է պարզել միայն մեկ բան. ո՞ր ակումբը կշարունակի իր ելույթները Եվրոպա լիգայում՝ զբաղեցնելով երրորդ տեղը A խմբում: ՊՍԺ-ն խմբում առաջինն է, «Ռեալը»՝ երկրորդը, և երկու գրանդների համար առաջիկա հանդիպումները բացարձակապես ոչ մի արժեք չեն ներկայացնում: Իսկ ահա բելգիական և թուրքական ակումբները կպայքարեն հենց այդ՝ երրորդ տեղի համար:
Թե՛ «Բրյուգեին», թե՛ «Գալաթասարային» մնում է պարզապես ակնկալել, որ համապատասխանաբար «Արքայական» և փարիզյան ակումբները ամբողջովին մարտական կազմ դուրս չեն բերի խաղադաշտ և մարտականորեն տրամադրված չեն լինի:
Ակումբ | Միավոր | |
---|---|---|
1 | 🇫🇷ՊՍԺ | 13 |
2 | 🇪🇸Ռեալ Մադրիդ | 8 |
3 | 🇧🇪Բրյուգե | 3 |
4 | 🇹🇷Գալաթասարայ | 2 |
B Խումբ. Օլիմպակո՞ս, թե՞ Ցրվենա Զվեզդա
«Բավարիա» — «Տոտենհեմ»՝ 00:00
«Օլիմպիակոս» — «Ցրվենա Զվեզդա»՝ 00:00

Գրեթե ամբողջովին նույն պատկերն է, ինչ նախորդ խմբում, սակայն… «Տոտենհեմը» դեռ չի մոռացել ցավալի ջախջախիչ պարտությունը «Բավարիայից» սեփական հարկի տակ: Մյունխենում, նոր մարզչի գլխավորությամբ, Քեյնը, Սոնը և ընկերները կփորձեն հասնել ռևանշի: Հաշվի առնելով «Բավարիայի» վերջին հանդիպումները, ինչո՞ւ և ոչ, ամեն ինչ հնարավոր է, չնայած մարզական տեսանկյունից՝ հանդիպման արդյունքը ոչինչ չի որոշում:
Իսկ ահա երրորդ՝ բաղձալի ուղեգրի համար «Օլիմպակոսը» և «Ցրվենա Զվեզդան» կպայքարեն միմյանց դեմ: Այնպես որ, մեզ սպասում է սկուզբունքային և անզիջում պայքար B խմբում:
Ակումբ | Միավոր | |
---|---|---|
1 | 🇩🇪Բավարիա | 15 |
2 | 🏴Տոտենհեմ | 10 |
3 | 🇷🇸Ցրվենա Զվեզդա | 3 |
4 | 🇬🇷Օլիմպիակոս | 1 |
C Խումբ. Դոնեցկում սպասվում է թեժ հանդիպում
«Շախտյոր» — «Ատալանտա»՝ 21:55
«Դինամո Զագրեբ» — «Մանչեսթեր Սիթի»՝ 21:55

Հաղթանակը «Շախտյորին» երաշխավորում է փլեյ-օֆֆի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Ատալանտային» հաղթելը հեշտ չի լինի: Երեք պարտությունից հետո նա երկու խաղում վաստակեց չորս միավոր և ևս հավակնում է փլեյ-օֆֆի ուղեգրի: «Առաջին երեք խաղերից հետո նրանք մեզ վրա ծիծաղում էին», — ասել է «Ատալանտայի» կիսապաշտպան Մարտին դե Ռոնը:
Մյուս խաղում, որը կկայանա Զագրեբում, տեղի «Դինամոն» պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի հաղթի ահեղ «Սիթիին»: Հակառակ դեպքում, խորվաթական ակումբը կարող է նույնիսկ զրկվել Եվրոպա լիգայի ուղեգրից, եթե զուգահեռ ընթացող խաղում «Ատալանտան» հաղթի Դոնեցկում: «Սիթիի» համար տվյալ հանդիպումը ոչ մի արժեք չի ներկայացնում:
Ակումբ | Միավոր | |
---|---|---|
1 | 🏴Մանչեսթեր Սիթի | 11 |
2 | 🇺🇦Շախտյոր | 6 |
3 | 🇭🇷Դինամո Զագրեբ | 5 |
4 | 🇮🇹Ատալանտա | 4 |
D Խումբ. Թեժ երեկո Մադրիդում և Լևերկուզենում
«Ատլետիկո Մադրիդ» — «Լոկոմոտիվ»՝ 00:00
«Բայեր» — «Յուվենտուս»՝ 00:00

Վերջին անգամ «Ատլետիկոն» խմբային փուլում պարտվել է մեկից ավելի հանդիպում հեռավոր 2009/10 մրցաշրջանում: Այս խաղարկությունում մադրիդցիները երկու անընդմեջ պարտություն կրեցին «Բայերի» և «Յուվենտուսի» կողմից, և փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը կասկածի տակ դրեցին: Կոկեն չի կասկածում, որ իր թիմի համար ամեն ինչ լավ կավարտվի. «Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, բայց մենք չենք հաղթում: Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել, դրա մեջ է մեր ուժը»:
«Յուվենտուսը» արդեն ապահովել է առաջին տեղը այս խմբում և ակումբը Լևերկուզեն կմեկնի զբոսաշրջիկի կարգավիճակով: Սակայն, դա չի նշանակում, որ «Բայերին» սպասվում է հեշտ հաղթանակ: Վերջինս պետք է հաղթի «Յուվեին» և ակնկալի, որ խմբի մյուս խաղում «Ատլետիկոն» չի հաղթի «Լոկոմոտիվին»: Հակառակ դեպքում, «դեղագործները» կբավարարվեն միայն Եվրոպա լիգայով:
Ակումբ | Միավոր | |
---|---|---|
1 | 🇮🇹Յուվենտուս | 13 |
2 | 🇪🇸Ատլետիկո Մադրիդ | 7 |
3 | 🇩🇪Բայեր | 6 |
4 | 🇷🇺Լոկոմոտիվ | 3 |
Վար Բաբայան