«Միլանը» ցանկանում է իր կազմում տեսնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը կփորձի վարձայալել 22-ամյա հարձակվողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է Յովիչի խաղից և ցանկանում է ազատվել նրանից:
Հավելենք, որ Յովիչը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 4 հանդիպման: