UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը վստահ է, որ թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովը վերսկսելու է կարիերան։
«Խաբիբը նորից մենամարտելու է, այդ իսկ պատճառով Քոնոր-Պորյե ռևանշի համար տիտղոս չի խաղարկվելու»,-Ուայթի խոսքն է մեջբերում MMA Fighting-ը։
Խաբիբ Նուրմագամեդովը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Ջասթին Գեյջիին UFC 254-ում հաղթելուց հետո։