Ամերիկյան Բիվեր Քրիկում շարունակվում է լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Սրընթաց վայրէջք ծրագրում լավագույնը նախորդ մրցաշրջանի տիրակալ լեգենդար Բիտ Ֆոյցն էր: Երկրորդը` Ֆրանսիայի ներկայացուցիչ Յոհան Կլարին էր, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ավստրիան ներկայացնող Վինսենտ Կրիխմայերը:
Ավելացնենք, որ այս անգամ ձախողվեց «իտալական տանկը»` Դոմենիկ Պարիսը, ով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: