«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է մինչև 2022 թվականը մնալ թիմում, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա հարձակվողին «ռոսոներիները» կարող են ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել, որով նա թիմում կմնա մինչև 2022 թվականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իբրահիմովիչը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Միլանը» կկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար։ Շվեդ հարձակվողը ցանկանում է փորձել իր ուժերը եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։
Պայմանագրի ավարտի ժամանակ Իբրահիմովիչը մոտ կլինի 41 տարեկանին։