Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:
ESPN-ի հաղորդմամբ, Քրիստիան Մարտինը հայտնել է, որ պորտուգալացին ևս կողմ է վերադարձին:
Թուրինյան ակումբը պատրաստ կլինի բանակցությունների, եթե ստանա համապատասխան առաջարկ: Ռոնալդուն Օլդ Տրաֆորդում խաղացել է 2003-2009 թթ-ին:
Օրեր առաջ հաղորդվեց, որ Ռոնալդուի աշխատավարձը «գլխացավանք» է «Յուվեի» համար: Ռոնալդդուի պայմանագիրն ավարտվում է 2021 թ-ին: