Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կազեմիրոն և Էդեն Ազարը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ երկուսն էլ այժմ մեկուսացված են թիմի մյուս անդամներից:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Հավելենք, որ 9-րդ տուրի շրջանակում «Ռեալի» հյուրընկալվելու է «Վալենսիային»: