Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատրաստ է իր ներդրումն ունենալ «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման գործում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Պիկեն իր գործնական կապերը օգտագործելու է նախագիծն իրականություն դարձնելու համար:
Բացի այդ, 33-ամյա պաշտպանը մտադիր է գումար հատկացնել ՝ լեգենդար ստադիոնին «նոր շունչ տալու» այս նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը մոտ 88 միլիոն ֆունտ է կորցրել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչն ազդել է ստադիոնի վերակառուցման ծրագրերի վրա:
Հավելենք, որ նախագծի արժեքը կազմում է 740 միլիոն եվրո: