Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) խաղին՝ «Գանձասար-Կապան»
թիմի գլխ.մարզչի օգն. Արմեն Պետրոսյանը նշված խաղին հեռացվել էր մրցավարին
վիրավորելու համար:
Որոշվել է ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ
հոդվածի 39-րդ կետի համաձայն` գլխ.մարզչի օգն. Արմեն Պետրոսյանին
որակազրկել է մինչև 2021թ․-ի մայիսի 31-ը, «Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել
500000 ՀՀ դրամի չափով:
Նշվում է նաև, որ վերոնշյալ խաղին «Գանձասար-Կապան» ՖԱ-ն չկարողացավ ապահովել հանդիպման մրցավարների
անվտանգությունը։ Հանդիպմանը ներկա ոստիկանության աշխատակիցները
հանդիպման ավարտից հետո չկազմակերպեցին մրցավարների անվտանգ
տեղափոխումը հանդերձարաններ՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նախապես
տեղեկացվել էին մրցավարների նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ։
Որոշվել է «Գանձասար-Կապան»-«Վան» (ԲԽ050) խաղին «Գանձասար-Կապան»
ՖԱ-ն խաղի ժամանակահատվածում անվտանգության աշխատակիցների և/կամ
կարգադրիչների ոչ պատշաճ, թերի աշխատանք կատարելու համար, ՀՖՖ
Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 41-րդ կետի համաձայն`
«Գանձասար-Կապան» ՖԱ-ին տուգանել 200000 ՀՀ դրամի չափով:
Միաժամանակ, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն, արդեն իսկ հարուցված
վարույթի շրջանակներում գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության
նպատակով՝ ամբողջական ուսումնասիրության է ենթարկելու տեղի ունեցած
միջադեպը՝ դրանում մասնակցություն ունեցած բոլոր անձանց ներգրավմամբ:
«Գանձասար-Կապանին» նաև տեխնիկական՝ 0-3 հաշվով պարտություն է գրանցվել ՀՊԼ 11-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին չներկայանալու համար: Ակումբը նաև տուգանվել է 200000 դրամով:
Նիստի ամբողջ արձանագրությանը ծանոթացեք այստեղ: