Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Էրեբունի» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 108-98 հաշվով:
Ամերիկյան թիմը հաղթեց առաջին,երկրորդ ու երրորդ քառորդներում, իսկ չորրորդ քառորդում ուժեղ գտնվեց «Էրեբունին»:
Խաղում ամենաարդյունավետը «Էրեբունիից» Թևիս Սմիթն էր՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 1 արդյունավետ փոխանցում:
8 տուրից հետո «Էրեբունին» ունի 3 հաղթանակ, իսկ «Սուպերսոնիքսը» 5 խաղում տոնել է 3 հաղթանակ: