«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է վերջին տարիներին ակումբի վիճակի մասին։
«Ակումբը հիմա այնպիսին է, ինչպիսին կա։ Այն վերակառուցվում է, ու կարծում եմ, այս փոփոխությունները անհրաժեշտ էին։ Մեզ պետք էր ամեն ինչ փոխել։
Ակնհայտ էր, որ մենք ամեն տարի ավելի վատն էինք դառնում։ Քիչ ժամանակ ունենք, բայց պիտի կատարելագործվենք։ «Բարսելոնայում» երբեք անցումային տարի չի լինում․ միշտ պարտավոր ես հաղթել։ Հիմա մեզ մոտ ընտրություններ են։ Տնօրենների նոր խորհուրդ կգա, ու առաջիկա ամիսներին կտեսնենք փոփոխություններ»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։