Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցները 24 ժամ շարունակ հերթափոխով մասնակցում են առաջնագծի համար քողարկող ցանցերի պատրաստմանը:
Երեկ աշխատանքներին մասնակցել է նաև ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը, հայտնում է Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջը: