Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել Սաուդյան Արաբիայում անցկացվող եվրոպական տուրի մրցաշարին: Սաուդյան Արաբիայի միջազգային մրցաշարը կանցկացվի 2020 թվականի հունվարի 30-ից 2-ը:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, այս մրցույթին մասնակցելու համար Վուդսին առաջարկվել է շուրջ 3 000 000 դոլար:
«Ես պարզապես չեմ ուզում այնտեղ թռչել: Այն շատ հեռու է», — ասաց Վուդսը:
Առաջին խաղարկությանը մասնակցեցին աստղեր Դուստին Ջոնսոնը, Բրուքս Քափը, Հենրիկ Ստենսոնը, Պատրիկ Ռիդը և Սերխիո Գարսիան:
Նրանք բոլորը պետք է մասնակցեն նաև Սաուդյան Արաբիայի մրցաշարին, և նրանց կմիանան Շեյն Լաուրին, Թոնի Ֆինաուն, Ֆիլ Միքելսոնը և այլ հայտնի գոլֆիստներ: