Առաջին խմբի 11-րդ տուրի խաղում «Արարատ-2»-ը ընդունել էր «Նորավանքին» ու պարտություն կրեց:
Խաղի 20-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Խատուեվը, իսկ 10 րոպե անց կրկնապատկել է Տեչիեն:
Տանտերերին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասն ու խաղն ավարտվել է 0-2 հաշվով:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Արարատ-Արմենիա-2»-ին ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Հանդիման 2-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել, տանտերերի կազմում աչքի են ընկել Շաղոյանը 70-րդ րոպեին, իսկ 12 րոպե անց՝ Քոլոզյանը: